
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Առատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ ժամը 09։00-ի դրությամբ Սիսիանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Դիլիջանի, Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: