
Իսպանիայում բազմաբնակարան շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ կա 4 զոհ

Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։
Եվս 19 մարդ անհետ կորած է, 14 հոգի վիրավորվել է։
Հրդեհը բռնկվել է 14-հարկանի շենքում, որն ուներ մոտ 450 բնակիչ, այնուհետև տարածվել է հարևան շենքում։
Հրշեջները մարդկանց փրկել են պատշգամբներից ամբարձիչ կռունկների օգնությամբ։
Ուժգին քամիները նպաստել են կրակի տարածմանը, սակայն տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ հրդեհի արագ տարածման պատճառը շենքի երեսպատման համար օգտագործված դյուրավառ նյութերն են։
Հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի երեկոյան, հրշեջներին հաջողվել է կրակը մարել փետրվարի 23-ի վաղ առավոտյան։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոսել է Վալենսիայի իշխանությունների հետ՝ նրանց առաջարկելով անհրաժեշտ ողջ օգնությունը։ X սոցիալական հարթակի իր էջում նա զորակցություն է հայտնել հրդեհից տուժածներին և շնորհակալություն հայտնել տեղում աշխատող արտակարգ ծառայությունների աշխատակիցներին։