Բաժիններ՝

Չինաստանում նավի հարվածից կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 5-ի

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում բեռնարկղային նավն առավոտյան բախվել է կամրջի հենակետին։ Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։ Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։

Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի և 3 անհետ կորածի մասին։

Փետրվարի 22-ին, տեղի ժամանակով ժամը 05։30-ին բեռնարկղային նավը հարվածել էր կամրջի հենակետերից մեկին և քանդել դրա մի մասը, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածից նավի վրա էին ընկել 2 պիկապ մեքենա, 1 միկրոավտոբուս, 1 բեռնատար և 1 էլեկտրական մոտոցիկլետ։

CCTV-ն նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել անձնակազմի սխալի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս