
Արսեն Կ.-ն հետախուզվում էր ՌԴ Ադիգեայի Հանրապետության ոստիկանության կողմից

Փետրվարի 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մուշի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Մուշի բաժին տեղեկություն է ստացվել, որ իրենց դիմած 21-ամյա Արսեն Կ.-ի տվյալները անձնագրային բազա մուտքագրելիս պարզվել է, որ նա հետախուզման մեջ է: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ 21-ամյա երիտասարդը 2023 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: