
Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Պետրո Ժ.-ն տեղափոխվել է բաժին

Փետրվարի 20-ին, ժամը 4.00-ին, ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 39-ամյա Պետրո Ժ.-ն:
Նա 2018 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ համանման նյութերի ապօրինի արտադրության, իրացման և անօրինական տեղափոխման մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: