
BANA Angels-ը ներդրում է կատարել Waveye ստարտափում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 100 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։
Waveye ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից։
Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար: