
Գողություն կատարած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Փետրվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ամասիայի իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը, նաև օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են նվագարկիչը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ամասիայի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայով, բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ գողոնը մեքենայում է:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: