Բաժիններ՝

Ձերբակալվել է Արմեն Ս.-ն

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 19-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում հայտանբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Արմեն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս