
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը գոհ չէ իր գրանցած արդյունքից

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքից գոհ չէ:
«Ընդհանուր առմամբ, մրցաշարը շատ լավ ստացվեց, բայց ես գոհ չեմ իմ արդյունքից: Բայց ոչինչ, կարևորը մեր ոսկիները նորից մեր երկրում են: Չեմ ընկճվում ընդհանրապես: Այս անգամ էլ կբավարարվեմ երկրորդ տեղով: Ժամանակի ընթացքում կուղղեմ սխալներս և կփորձեմ նորից դառնալ առաջինը»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` արդեն երրորդ տարին է, որ ԵԱ-ում մեդալների համար պայքարը ծավալվում է հենց իր ու Հակոբ Մկրտչյանի միջև, սակայն իր համար տարբերություն չկա, թե ով կնվաճի ոսկե մեդալը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2023 թվականի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երկու մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 166 և 169 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում ձևում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 և 205 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը:
Վարվառա Հայրապետյան