
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հարությունյանը 1/8 եզրափակիչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Կամիլ Կերյմովին` 10:0: Քանի որ այս քաշային կարգում մասնակիցները քիչ են, Արսեն Հարությունյանն այս հաղթանակից հետո միանգամից անցել է կիսաեզրափակիչ փուլ։
65 կգ քաշում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում գերազանցեց լեհ Կրիստոֆ Բինկովսկուն:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի նկատմամբ:
79 կգ քաշային Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 6:6 հաշվով պարտության մատնեց (հաղթանակը տրվում է վերջին միավորը վաստակողին) Ռումինիան ներկայացնող Լակուբ Շիղզալամովին:
97 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում` զիջելով Ահմեդ Բատաևին: