Բաժիններ՝

Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը հաղթանակով մեկնարկեցին

Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը եւ Արման Ավագյանը հաղթանակներով մեկնարկեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունունում: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4-րդ ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը պարտվեց:

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) մեկնարկային քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիին։

Արման Ադրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով պարտության մատնեց հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին:

Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում 6:6 հաշվով առավելության հասավ Ռումինիան ներկայացնող Յակուբ Շիխջամալովի նկատմամբ:

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում 2:13 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ահմեդ Բատաեւին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս