
Հունաստանը օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Հունաստանը օրինականացրել է միասեռ ամուսնությունները։
Հունաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը քվեարկել է միասեռ ամուսնությունների օրինականացման և այդ ընտանիքների կողմից երեխաների որդեգրման օրինագծի օգտին:
Այսպիսով, Հունաստանը դարձել է աշխարհի 37-րդ երկիրը և առաջին ուղղափառ երկիրը, որն օրինականացրել է նույն սեռի մարդկանց ամուսնությունները. հայտնում է BBC-ն։
Օրենքը թույլ է տալիս նաև նույնասեռ զույգերին երեխաներ որդեգրել և լիարժեք ծնողական իրավունքներ է տալիս ամուսնացած գործընկերներին: Միաժամանակ, օրենքը նրանց արգելում է փոխնակ մայրության միջոցով ծնող դառնալ։