
Արագածոտնի մարզում բախվել են BMW-ն ու Mazda 6-ը. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: