
Արարատ Միրզոյանը Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինի Մյունխենում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:
Ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն:
Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Պատվիրակության կազմում է նաեւ պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը: