
ԱՄՆ կոնգրեսականը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ է արել «համբուրել իր հետույքը»՝ Ուկրաինային օգնելու կոչից հետո

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ներկայացուցիչ, Թրամփի կողմնակից Մարջորի Թեյլոր Գրինը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնին ասել է «համբուրել իր հետույքը» այն բանից հետո, երբ վերջինս Կոնգրեսին կոչ էր արել հավանություն տալ Ուկրաինային օգնություն տրամադրելուն: Այս մասին հայտնում է Politico-ն։
Գրինը հանդիմանել է Քեմերոնին այն բանից հետո, երբ նա ԱՄՆ օրենսդիրներին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Նա կոչ է արել կոնգրեսականներին չտրվել բռնակալներին, ինչպես որոշ գործիչներ արեցին Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու ժամանակ:
«Քեմերոնն պետք է անհանգստանա սեփական երկրի մասին, և, անկեղծ ասած, նա կարող է համբուրել իմ հետույքը», – ասել է Գրինը չորեքշաբթի՝ Sky News-ին տրված հարցազրույցի ընթացքում՝ Քեմերոնի մեկնաբանություններից հետո:
«Մենք չպետք է Պուտինին թույլ տանք մտածել, որ կարող է ավելի երկար դիմակայել, և հենց այդ պատճառով Կոնգրեսում այս քվեարկությունը վճռական դեր ունի: Եվ ես սա ասում եմ որպես մեկը, ով ոչ մի կերպ չի ցանկանում դասախոսություններ կարդալ ամերիկացի գործընկերներին կամ նրանց ասել, թե ինչ անել»,- ասել էր նախարարը: