
Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 15.533 միավոր, դուրս եկավ եզրափակիչ: Նույնքան միավորով և երկրորդ տեղով եզրափակչում է նաև Վահագն Դավթյանը:
Նժույգ-թափերում որակավորման փուլի արգելքը չհաղթահարեցին Գագիկ Խաչիկյանը և Հարություն Մերդինյանը:
Փետրվարի 16-ին հենացատկի որակավորման փուլում հանդես կգա Արթուր Դավթյանը: