
Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հանդիպման մասին Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Նախարարն ու դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։