
Կարեն Գրիգորյանն ու Թեմուր Շահնազարյանը նշանակվել են Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ

Կարեն Գրիգորյանը ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրերի համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի առաջարկությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Երոյանը ևս նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։