
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ է նշանակվել Արսեն Մանգասարյանը

Արսեն Մանգասարյանն, ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից, նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատվել է Արթուր Երոյանը՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: