
Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը կփորձի պահպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականն ունի մեկ ներկայացուցիչ:
Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսի պահպանման համար պայքարի մեջ կմտնի 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, ով չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2023 թվականին Երևանում կայացած առաջնության ժամանակ: Պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հայաստանի կանանց հավաքականի կազմում փետրվարի 13-ին Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը: