Դահլիճի պատին Արագածն են նկարել, մեկ ամիս է՝ փորձ են անում․ Փաշինյանն այցելելու է Քրեակատարողական ծառայություն. Hayastan.news

Hayastan.news-ի տեղեկություններով վաղը Նիկոլ Փաշինյանն այցելելու է ԱՆ Քրեակատարողական ծառայություն, իսկ այցին Քրեակատարողական ծառայությունում սկսել են պատրաստվել մեկ ամիս առաջ։

Պետական այս կառույցն առաջին դասարանցիների այբուբենի հանդեսի տրամաբանությամբ՝ մեկ ամիս է՝ փորձ է անում «Ա» տառին դիմավորելու համար։ Փորձերին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նրա տեղակալ Լևոն Բալյանը, ում վստահված է միջոցառման կազմակերպումը։

Ըստ աղբյուրի փոխանցման՝ վաղն առավոտյան ժամը 9-ին ևս Փաշինյանին դիմավորելու փորձ է նշանակված, որն անցկացվելու է Գրիգոր Մինասյանի ներկայությամբ և մասնակցությամբ, իսկ թե փորձերի ժամանակ ով է վարչապետի դերակատարը՝ չհաջողվեց պարզել։

Գրիգոր Մինասյանը, Լևոն Բալյանը նայել են բոլոր վիդեոնյութերը, ստուգում են անգամ նյութական կրիչների սարքին լինելը, այդ ամենից զատ՝ մոտ երկու տարի առաջ վերանորոգած դահլիճը կրկին վերանորոգել են, բայց սա հատուկ նպատակ ունի։

Իրեն ոչ քաղաքական կառույց հռչակած Քրեակատարողական ծառայության ղեկավար կամզը՝ Մինասյանի «դաբրոյով» կամ գուցե նաև հեղինակային գաղափարով, որոշել է նրան սիրաշահելու առիթը բաց չթողնել և հավատարմության մեսիջ ուղարկել։

Դահլիճը վերանորոգել են ու Փաշինյանի «աչքը մտնելու» համար հենց դահլիճի դիմացի պատին, որն ուղիղ Փաշինյանի աչքի առաջ է լինելու, նկարել են տվել Արագած լեռը՝ լուռ խոստանալով, որ ծառա են պատմական հիշողությունը ջնջելուն, զուրկ են սեփական տեսակետից ու բանտարկել են իրենց գաղափարները։

Տեսանյութեր

Լրահոս