
Թշնամու ագրեսիայի հետեւանքով զոհված Արսենը Երեւանից էր, 45-ամյակը պետք է լրանար մարտի մեկին

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով այսօր զոհված Արսեն Համբարձումյանը Երեւանից էր՝ ծնված 1979 թվականին։
Նրա 45-ամյակը պետք է լրանար մարտի մեկին։ Արսենն ամուսնացած էր, երկու երեխաների հայր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով ունենք 4 զոհ, բոլորն էլ ԵԿՄ անդամներ են։