
50-ամյա Արսեն Հ.-ին հայտնաբերվեց Երևանում

ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին Երևան քաղաքի Մուրացանի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և դատարան են ներկայացրել 50-ամյա Արսեն Հ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 28-ից Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 34-184-րդ (Գույքային վնաս պատճառելու փորձը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: