Հատակին թավալվող ՔՊ-ի վարկանիշից և լեգիտիմությունից հենց ՔՊ-ն ավելի արագ է եզրակացություն անում և աշխատում քան ՔՊ-ին տապալել ցանկացողները. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.«Կա՞ արդյոք 29.800 կմ ՔՊ-ական Հայաստանում որևէ այլ քաղաքական ուժ, կուսակցություն, շարժում, կոալիցիա,միավոր բացի իշխող ՔՊ-ից, որը պատրաստվում է ընտրություններին, մոնիտորինգ անում իր հնարավորությունները, վեր հանում իր բացերը, կոնսոլիդացնում ուժերը, մշակում քաղաքական կոնցեպցիաներ, հասարակության տարբեր շերտերի հետ աշխատանքի ռազմավարություն մշակում, սոցիալական տարբեր ցանցերում դառնում ավելի տեսանելի, շփվում մարդկանց հետ հողի վրա և դառնում նրանց խնդիրները լուծել և պահանջները բավարարել առաջարկող քաղաքական գործակալը:

Ոչ չկա: Որևէ այլ քաղաքական ուժ կամ այլ քաղաքական միավոր մատը մատին չի տալիս: Բոլորի քաղաքական միակ արտադրությունն ու պրոդուկտը դա Փաշինյանի արտադրած պրոդուկտի քննադատումն ու դատափետումն է: Բոլորը կսննկանան, եթե Փաշինյանը ոչինչ չարտադրի, չի լինի ոչ խոսելու, ոչ քննադատելու, ոչ երևալու և խոսելու որևէ առիթ և պատճառ, չի լինի որևէ քաղաքական առաջարկ:

Մինչդեռ հատակին թավալվող ՔՊ-ի վարկանիշից և լեգիտիմությունից հենց ՔՊ-ն ավելի արագ է եզրակացություն անում և աշխատում քան ՔՊ-ին տապալել ցանկացողներ:

P.S. Էլի չեք հասցնելու
Էլի վարի եք տալու
Էլի չեք աշխատում
Էլի ուշանալու եք
Էլի իրար մեջ մուտիտով ու շահ կիսելով եք տարված
Էլի կրիտիկական զանգվածին եք սպասելու նրան զրո առաջարկ ունենալով
Էլի ապաքաղաքական մեթոդներով քաղաքականությամբ եք զբաղված
Էլի ժողովրդին եք մեղադրելու՞, որ էսա էնա…
Չհամարձակվեք!!! հիմիկվանից սկսած ուշանում եք
Աշխատեեեեեք»

Տեսանյութեր

Լրահոս