
Երևանում քարի վերամշակման արտադրամասի տարածքից դուրս է բերվել քաղաքացու դի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 9-ին, ժամը 16։40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասում՝ փորման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացիները փոսի մեջ դի են հայտնաբերել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Հ. Ո.-ի դին (ծնված 1969 թ.) դուրս են բերել փոսից (մոտ 3 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։