
Հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղացանկը

Հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024-2025 թվականների մրցաշարի C լիգայի C4 խմբի խաղացանկը, որում ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Խաղացանկն ունի հետևյալ տեսքը`
Սեպտեմբերի 7-Հայաստան -Լատվիա
Սեպտեմբերի 10 -Հյուսիսային Մակեդոնիա -Հայաստան
Հոկտեմբերի 10 -Ֆարերյան կղզիներ -Հայաստան
Հոկտեմբերի 13 -Հայաստան -Հյուսիսային Մակեդոնիա
Նոյեմբերի 14 -Հայաստան -Ֆարերյան կղզիներ
Նոյեմբերի 17 -Լատվիա -Հայաստան