
Վճարային տերմինալից գողացել էին 405 հազար դրամ
Շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունվարի 27-ին, ոստիկանության Թալինի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի վճարային տեմինալից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին 405 հազար դրամ։
Թալինի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնեի արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը կատարել են 28 տարեկան երկու երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Իրինդ գյուղի 28-ամյա բնակիչը հունվարի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։
Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։