Մշակութային կենտրոնները լավագույն վայրերը չեն, որտեղից մարդկանց պիտի հուղարկավորեն. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ մշակութային վայրերը լավագույն վայրերը չեն հուղարկավորություն կազմակերպելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա՝  պատասխանելով հարցին, թե ինչու Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը չի կազմակերպվել Օպերայում։

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։

«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- ասաց Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս