Բաժիններ՝

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 4-ի

Վրաստանի Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել սողանքի գոտում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։

Նա նշել է, որ անհետ կորած անձանց որոնողափրկարարական միջոցառումները շարունակվում են։

«Այս պահի դրությամբ ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում հինգ անհետ կորածներին գտնելու համար։ Աշխատանքներին ներգրավված են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ և կինոլոգների խումբը։ Մոբիլիզացվել է լրացուցիչ տեխնիկա, և մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել, մինչև չգտնենք մյուսների մարմինները։ Հավանաբար, մինչև օրվա վերջը կավարտենք աշխատանքը», – Մգեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մեկ քաղաքացի փրկվել էր և տեղափոխվել անվտանգ վայր։

Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում սողանքը է տեղի ունեցել ուշ գիշերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս