Սիրիան հայտնել է Հոմսում իսրայելական հարվածների մասին
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը Հոմսի նահանգում մի քանի օբյեկտների են հարվածել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության Facebook-յան էջում:
«Այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում իսրայելական հակառակորդն օդային ագրեսիա է իրականացրել Տրիպոլիի հյուսիսային ուղղությունից՝ թիրախավորելով Հոմս քաղաքի և նահանգի մի շարք օբյեկտներ։ Մեր հակաօդային պաշտպանության միջոցները խափանել են ագրեսիան և խոցել մի քանի հրթիռ», – նշված է հաղորդագրության տեքստում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարվածների հետևանքով «զոհվել և վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ, վնաս է հասցվել պետական և մասնավոր սեփականության օբյեկտների»: Զոհերի և վիրավորների ստույգ թիվը չի նշվում։