
«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին.Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տան ընդունել է «Յուվենտուս»-ին:
Միլանյան ակումբին՝ «Ինտեր»-ին, հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում 37-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ֆեդերիկո Գատին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 57 միավոր: «Յուվենտուս»-ը, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, վաստակել է միայն 53 միավոր: