Բաժիններ՝

Սիրիան հայտնել է Դամասկոսի հարավում գտնվող օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ գտնվող մի քանի օբյեկտների։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:

«Այսօր առավոտյան ժամը 04:20-ի սահմաններում իսրայելական հակառակորդն օդից ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարձակվելով Դամասկոսից հարավ մի շարք օբյեկտների վրա», – ասվում է տեքստում։

Նշվում է, որ իսրայելական կողմի արձակած հրթիռների մի մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Գրոհն, ըստ գերատեսչության, նյութական վնաս է պատճառել։

ՏԱՍՍ-ը նաև նշում է, որ ըստ իրանական Student News Network (SNN) հեռուստաալիքի` Դամասկոսի հարավային արվարձանի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականը: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր շիաների զինված կազմավորման երկու մարտիկի մահվան մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829