Գեւորգ Պապոյանի էս ամբողջ պատմությունը մի շիշ կոնյակի շուրջ է, որն արժե… 5250 դրամ․ «ՉԻ»
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ վերադարձվել է առաջին անթույլատրելի նվերը:
«ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն օրերս X ընկերության կողմից ստացել է «Door» հայկական կոնյակ, որի թույլատրելիության հետ կապված պատգամավորի մոտ կասկած է առաջացել: Պապոյանն այդ նվերի թույլատրելիության հետ կապված դիմել է ԱԺ աշխատակազմի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Սոնա Տեպոյանին՝ խնդրելով այս հարցի շուրջ տրամադրել խորհրդատվություն:
Ներկայացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը համարվել է ոչ թույլատրելի: Խորհրդատվական կարծիք ստանալով՝ Գևորգ Պապոյանը նվերը բարեվարքության հարցերով կազմակերպչի միջոցով վերադարձրել է նվիրատուին»:
«ՉԻ». … Էս ամբողջ պատմությունը, այսինքն՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը դիմում է ԱԺ աշխատակազմին, այնտեղ մի ամբողջ հանձնաժողով են ստեղծում, քննարկում նվերի թույլատրելիության աստիճանը, տալիս իրենց եզրակացությունը, Արդարադատության նախարարությունն էլ մի ամբողջ հաղորդագրություն է տարածում, թե տեսեք, ինչ հերոս չինովնիկ ունենք… այ էս ամբողջ պատմությունը մի շիշ կոնյակի շուրջ է, որն արժե… 5250 դրամ:
Դե հա, էդ ո՞ր ժամանակակից չինովնիկը կհանդուրժի նման էժանագին նվերը: Ձեռ ե՞ք առնում, ա´յ X ընկերություն: