
Մեքսիկայում ՀՀ-ը դեսպանը հետ է կանչվել

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմելլա Շաքարյանին հետ է կանչել Մեքսիկայում ՀՀ-ը դեսպանի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Արմելլա Շաքարյանին հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրի մեջ։