Բաժիններ՝

Fly Arna ավիաընկերությունն օպերացիոն փոփոխություններով պայմանավորված դադարեցրել է թռիչքները

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Այս մասին հաղորդագրություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում:

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:

Ավիաընկերությունն առաջակում է հետևել իրենց պաշտոնական էջերին թարմացումների համար:

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրող է, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է: Բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետևում է Air Arabia ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին և առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և ցածր գնի դիմաց արժեքավոր օդային փոխադրումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031