Իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը, շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ:

Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Իշխանության կամայականությունների հետևանքով, ընդդիմադիր մեծ թվով պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:

Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը, շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031