
Ուկրաինան մտադիր է այս տարի սկսել 4 նոր միջուկային ռեակտորների կառուցումը

Ուկրաինան ակնկալում է այս ամռանը կամ աշնանը սկսել 4 նոր միջուկային էներգիայի ռեակտորների շինարարական աշխատանքները: Այս մասին Reuters-ին ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:
Նրա խոսքով՝ երկիրը ձգտում է կոմպենսացնել Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով կորցրած էներգետիկ հզորությունը։
Ագրեգատներից երկուսը, որոնք ներառում են ռեակտորներ և դրա հետ կապված սարքավորումներ, հիմնված կլինեն ռուսական արտադրության սարքավորումների վրա, որոնք Ուկրաինան ցանկանում է ներկրել Բուլղարիայից: Իսկ մյուս երկուսը կօգտագործեն էլեկտրաէներգետիկ սարքավորումներ արտադրող Westinghouse ընկերության արևմտյան տեխնոլոգիաները: