
«Ուրարտու»-ն նոր ուկրաինացի կիսապաշտպան ունի

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։
Կրավչուկը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկի», «Վորսկլայի» կազմերում, 2 մրցաշրջան անցկացրել ռուսական առաջին լիգայի Մոսկվայի «Տորպեդոյում»:
26-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։
«Ուրարտու»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: