
Ավտովթար և վրաերթ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. «Կիա»-ն հարվածել է ավտոմեքենայից իջած վարորդին և ուղևորին

Հունվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչից հետո «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված «Հոնդային» և առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից իջած «Հոնդայի» 44-ամյա վարորդին, 58-ամյա ուղևորին և օգնություն ցուցաբերող 26-ամյա տղամարդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: