«ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն չեն մտել այս կեղտոտ գործարքի մեջ, ՔԿ-ն մտել է, Շոխոյանն էլ повышение է ստացել». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ այդ գործով զբաղվել են տարբեր քննչական մարմիններ, հետևաբար՝ իր փաստաբանների ներկայացրած հանգամանքներն այդ մարմինները նախաքննության ընթացքում կարող էին պարզել։
«Երկու քննչական մարմին չի հանդգնել նման գործ սարքել՝ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, նրանք չեն մտել այս կեղտոտ գործարքի մեջ, բայց Քննչական կոմիտեն մտել է։ Քննչական խմբի ղեկավարը, որն ակնհայտորեն երկու նիստի ընթացքում կեղծիքը, սուտը, սարքոցին դարձրեց հանրային սեփականություն՝ կապված տուժողի կարգավիճակի հետ»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, քննչական խմբի ղեկավարը չպարզելով հանգամանքները՝ ճանաչել է տուժողին, և այն ուղարկել է դատավորին, որ նա փորձի այդ «շիլայի» տակից դուրս գա։
«Նորմալ երկրում նման բան տեղի չէր ունենա, քննչական խմբի նման ղեկավարը պետք է աշխատանքից ազատվեր, քանի որ ենթադրվող տուժողն ասել է, որ ինքը տուժող չէ։ Սակայն քննչական խմբի ղեկավար Տիգրան Շոխոյանը նշանակվում է Արարատի մարզի մարզային քննչական կոմիտեի ժ/պ, այսինքն՝ «պովիշենիա» է ստանում, ինչի՞ համար է ստանում, որ չի՞ կարդացել այս թղթերը»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում