Բաժիններ՝

Շվարցենեգերը ոստիկանությունից ազատ է արձակվել 35.000 եվրո վճարելուց հետո

Թանկարժեք ժամացույց անցկացնելու փորձի համար Մյունխենի օդանավակայանի մաքսակետում ձերբակալված դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Շվարցենեգերը մանրամասն հարցաքննվելուց հետո ստիպված է եղել 35.000 եվրո վճարել՝ 26.000 եվրո ժամացույցի, 4000 եվրո հարկի և 5000 եվրո տուգանքի համար։

Դերասանը փորձել է բացատրել, որ պատրաստվում է ժամացույցը վաճառել աճուրդում, սակայն իր փաստարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել։

Քանի որ վճարումը հնարավոր էր կատարել միայն կանխիկ եղանակով, իսկ Շվարցենեգերն իր մոտ նման գումար չի ունեցել, ոստիկանության սպան դերասանին ուղեկցել է բանկ։

«Առնին վերջապես ազատ է արձակվել, և առաջին բանը, որ նա արել է, մեքենայի մեջ սիգար վառելն էր»,- գրել է Bild-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս