Վտանգվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրումը. ՔՊ-ն Միրզոյանին փակ հանդիպման է հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում:

Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը եւ հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական եւ ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031