Բաժիններ՝

Պիկասոյի և Շագալի գողացված կտավները հայտնաբերվել են Բելգիայի բնակչի մոտ. նա կալանավորվել է

Բելգիայի Անտվերպեն քաղաքում հայտնաբերվել են Պաբլո Պիկասոյի և Մարկ Շագալի երկու կտավ, որոնք 2010 թվականին գողացվել էին իսրայելցի հավաքորդից։ Այս մասին հայտնում է բելգիական La Libre թերթը։

Խոսքը ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալի L’Homme en Prière-ը և իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասո Tête կտավների մասին է: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 900 հազար դոլար, ըստ հրապարակման։

Կտավները հայտնաբերվել են Անտվերպենում խուզարկությունների արդյունքում։ Դրանք եղել են նկուղում և պատշաճ կերպով փաթեթավորված են եղել վնասումը կանխելու համար:

Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս