
Ձյան տակից հայտնաբերվել է զինծառայողի դի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ձյան տակից դուրս են բերել Սիսիանի զորամասում ծառայող զինվորի անշնչացած մարմինը: Զինվորի դին գտել են Սիսիանի դիրքերի մոտ:
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: