
«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Մոնցա»-ի հետ:
Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել խոշոր`1:5 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Հական Չալհանօղլուն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը (դուբլ), Մարկուս Տյուրամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 51 միավոր: Մեկ հանդիպում քիչ է անցկացրել «Յուվենտուս»-ը, որը երկրորդ տեղում է (46 միավոր):