
«Սերժ Սարգսյանի օրոք ունեինք բանակ, որի ուժը զգացել ա նաև Ալիևը, որը ականջները կախ էր խոսում Հայաստանի ու Հայկական բանակի մասին»

Վահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008-2018 թվականների բանակը և զինված էր, և հաղթանակած էր, և տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը:
Սերժ Սարգսյանի օրոք ունեինք բանակ, որի ուժը զգացել ա նաև Ալիևը, որը ականջները կախ էր խոսում Հայաստանի ու Հայկական բանակի մասին:
Ներկայիս ստեղծված իրավիճակի ու պարտությունների, բնականաբար, նաև ներկայիս Ալիևի հոխորտանքների մեղավորը միայն ու միայն մեկ անուն ունի Նիկոլ Փաշինյան:
Խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են, ինչպես 2016 թվականի ապրիլին:
Հ.Գ. Ինքս ծառայել եմ Հայոց բանակում 2008 թվականին ու վստահեցնում եմ, որ իսկապես հպարտ էինք, իսկապես ունեինք գերագույն գլխավոր հայրենասեր հրամանատար ու մեզ զգում էինք ապահով»: