«Աղի էր այս Ամանորը. Չէր երևում միայն մարդը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի էջում գրում է․ «Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։

Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։

Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։

Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների աղահամ արյամբ, դառնալի արցունքներով և թափված քրտինքի գոլորշիների տակը մնացած աղաբյուրեղ բորբոսով։

Աղի էր այս Ամանորը…

Չէր երևում միայն մարդը…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031