Բաժիններ՝

Թուրքիայի ռազմական և ավիացիոն արդյունաբերության արտահանման ծավալները հասել են 5․5 մլրդի

«Թուրքիայի արտահանողների միությունը» (TIM) հրապարակել է Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության վերջին տարիների արտահանման ցուցանիշները։ Նշվում է, որ ռազմական և ավիացիոն ոլորտում անցյալ տարի արտահանումը կազմել է 4․4 մլրդ, իսկ նոյեմբերն հասել է 4․8 մլրդի և սահմանել նոր ռեկորդ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր առմամբ, 2023-ին արտահանման ցուցանիշը կազմել է 5․5 մլրդ անցյալ տարվա համեմատ գրանցելով 27% աճ։ Նշվում է, որ 2023-ին նախատեսված էր արտահանման ծավալները հասցնել 6 մլրդի։

Հրապարակված տվյալների համաձայն՝ արտահանվել են անօդաչու թռչող սարքեր, զրահամեքենաներ, ծովային պլատֆորմներ, զենք ու զինամթերք։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar»-ը անցյալ տարի Սուդյան Արաբիայում ստորագրել է Թուրքիայի Հանրապետության ամենամեծ պաշտպանական և ավիացիոն արտահանման պայմանագիրը։ «AKINCI» բայրաքթարների արտահնման համար 8 երկրի հետ համաձայանգրեր են ստորագրվել։

Անօդաչու թռչող սարքերի` «BAHA»-ի և մասնավորապես «TOGAN»-ն անօդաչու թռչող սարքի առաջին արտահանումն իրակացվել է Աֆրիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս