Բաժիններ՝

Թուրքիայի ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունը «ASELSAN»-ն է

Թուրքական «Listelist.com» մեդիանախաձեռնության կողմից արդատրանքի շրջանառության ծավալների հիման վրա կազվել է Թուրքիայում 10 խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է 1974-ին հիմնված «ASELSAN» ընկերությունը: Նշվում է, որ այն այժմ իր արտադրության ծավալներով գերազանցում է ոլորտի այլ տեղական ընկերություններին:

«ASELSAN»-ի շուկայական արժեքը կազմում է 217.24 մլրդ լիրա (թուրքական դրամական արժույթ) (72.480.387 դոլար), այն ունի 9.000 և ավելի աշխատող, իրականացրել է շուրջ 100 մլն լիրա (3.340.110 դոլար) արժողությամբ հետազոտական և նորարական ծրագրեր:

Ընկերության մաքուր եկամուտը կազմում է 11.9 մլրդ լիրա (4.008.132 դոլար):

«ASELSAN»-ին հաջորդում է 1986-ին ստեղծված «Baykar» ընկերությունը՝ 2022-ի շրջանառության 26.15 մլրդ լիրա (8.684.286 դոլար) ծավալով:

Իսկ երրորդ տեղում «Roketsan» ընկերությունն է՝ 22 մլրդ լիրա (7.348.242 դոլար) ընդհանուր ծավալով:

Նշենք նաև, որ «Roketsan»-ը պլանավորում է արտահանման ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս