«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Վերոնա»-ից. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վերոնա»-ին:
Խաղի մեկնարկից 13 րոպե անց, ստանալով Հենրիխ Մխիթարյանը ճշգրիտ փոխանցումը, Լաուտարո Մարտինեսը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին կեսում «Ինտեր»-ը պահպանեց նվազագույն առավելությունը:
74-րդ րոպեին «Վերոնա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: «Ինտեր»-ի ֆուտբոլիստին հաջողվեց հաղթանակ կորզել հանդիպման ավելացված րոպեին:
Գոլն իր ակտիվում գրանցեց Ֆրատեսին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 83-րդ րոպեին:
«Ինտեր»-«Վերոնա»` 2:1:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 48 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Յուվենթուս»-ը հավաքել է 43 միավոր, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Թուրինյան ակումբը 19-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի հունվարի 7-ին՝ հյուրընկալվելով «Սալերնիտանա»-ին։